ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Զայրույթն օգտակա՞ր է
Շատերը կարծում են, որ բարկանալը վատ է: Եվ սխալվում են, քանի որ բարկանալ ոչ միայն կարելի է, այլև պետք է: Շատ կարևոր է, որ ձեր արդարացի զայրույթն օգուտ բերի: Իհարկե, զայրույթն ինքնին ցանկալի չէ, ավելին, այն տհաճություն է պատճառում, բայց, որքան էլ զարմանալի է, նաև իր օգտակարությունն ունի: Օրինակ, այն օգնում է պաշտպանել անհատի ինքնահարգանքը:
Որոտ ու կայծակ կլինի
Մարդը բարկանում է, եթե նրան վիրավորում են, ստորացնում, դժգոհում են իրենից, եթե հոգեկան կամ ֆիզիկական ցավ է զգում: Զայրույթն է ստիպում, որ և մտերիմները, և ծանոթներն հասկանան, թե ինչպես պետք է վերաբերվեն տվյալ մարդուն, որպեսզի չչարաշահեն նրա համբերությունը, պահպանեն անհրաժեշտ հարգալից վերաբերմունք: Զայրույթն ասես անտեսանելի սահման է գծում մարդու շուրջը. «Իմ համբերությունը կարելի է մինչև այստեղ շահագործել, դրանից հետո որոտ ու կայծակ կլինի»:
Համբերել և լռել
Որոշ խաղաղասերներ նախընտրում են թաքցնել զայրույթը և լուռ տանել վիրավորանքը: Նրանք զգուշանում են, որ իրենց դժգոհությամբ ու վրդովմունքով չբարկացնեն կամ չվիրավորեն դիմացինին և այդպիսով հանկարծ չփչացնեն հարաբերությունները: Սակայն այդ կերպ ընտանիքում կամ աշխատավայրում պահպանվող խաղաղությունն ու անդորրը թվացյալ են: Իրականում այդ մարդիկ ստեղծում են ընդամենը խաղաղության և անդորրի պատրանք. չէ՞ որ բարկությունը և բացասական մյուս զգացումները չեն անհետանում, այլ կուտակվելով սթրես են առաջացնում:
Օրինակ, եթե դուք տարիներ շարունակ ձեր ամուսնու ետևից համբերատարությամբ հավաքում եք այս ու այն կողմ նետված գուլպաները, մի օր էլ հանկարծ «պայթում» եք: Եվ ի՞նչ: Ձեզ հասկանում են: Իհարկե` ոչ: Ձեր մասին մտածող սիրելի ամուսինը ձեզ հերթագրում է հոգեբանի մոտ. նրա կարծիքով օգնության կարիք ունեք:
Արդարացի վրդովմունքը պետք է ոչ թե ներսում պահել, այլ ժամանակին արտահայտել: Բայց ինչպե՞ս:
Վերահսկե՛ք ձեզ
Կիրթ ու բարեկիրթ մարդն իր վրդովմունքը բղավելով, ամանեղենը կոտրելով, ապտակելով, երեխայի հետույքին խփելով չի արտահայտում… Պետք է կարողանալ նույնիսկ զայրույթի ամենաթունդ պահին ինքնատիրապետումը չկորցնել, զուսպ և արտաքնապես հանգիստ լինել: Այո, այո: Դուք պետք է անայլայլ լինեք, ինչպես ժայռը` մակընթացության ժամանակ: Ձեր զայրույթը միայն այդ դեպքում արդյունավետ կլինի, իսկ ձեր խոսքը` համոզիչ: Հենց դրանից էլ կախված է` ձեզ կլսեն, կհարգեն, թե… Ուրեմն մինչև զայրանալը, դժգոհելը և պահանջներ ներկայացնելը ձեզ կարողացեք դիտել կողքից. ձեր դեմքը, արդյոք, չի աղավաղվել չարությունից…
Բարկության պահին հատկապես զգույշ պետք է լինեն դեռահասների ծնողները: Ինչպես որ դուք ձեզ պահեք հարաբերությունները պարզելիս, այնպես էլ նրանք հետո կխոսեն ձեզ հետ:
Դուք պետք է սովորեք վիրավորանքի մասին զուսպ խոսել` թույլատրելիի սահմաններում:
Հոգեբանները հաստատում են, որ զայրույթն օգտակար է, քանի որ
• Դրդում է կոնֆլիկտի մասնակիցներից յուրաքանչյուրին արտահայտել իր վիրավորանքի պատճառը, ասել, թե ինչն է իր դժգոհությունն առաջացրել: Ճիշտ արտահայտված զայրույթը թույլ է տալիս մատնացույց անել փոխհարաբերությունների ցավոտ տեղերը, գտնել ճիշտ ելքը:
• Զայրույթը կարող է սրել թույլ արտահայտված, բայց տևական բնույթ ստացած անհամաձայնության մթնոլորտը` այդպիսով ավելի ցայտուն դարձնելով տարաձայնությունները, որոնք մինչ այդ ոչ միայն հնարավոր չէր տեսնել, այլև` քննարկել: Չէ՞ որ դրանք նոր սկսվող հիվանդության նման են. ամեն ինչ գաղտնի է ընթանում, և որքան շուտ պարզես ու կանխարգելես, այնքան` լավ:
• Հանգիստ, բայց ազդեցիկ տոնով արտահայտված զայրույթն ի դերև է հանում կոնֆլիկտի իրական մեղավորներին: Օրինակ, ամուսնուց վիրավորված կինը երբեմն կարող է երեխաներին հանդիմանելիս նրանց գլխին թափել իր վիրավորանքը: Հաճախ երեխաների մտքով անգամ չի անցնում, որ մայրիկի զայրույթի իրական մեղավորը հայրիկն է: Իսկ եթե ծնողները ժամանակին բարձրաձայնեն իրենց միջև առաջացած անհամաձայնությունը, երեխաներն էլ անտեղի չեն տուժի:
• Զայրույթն օգտակար է արտահայտել նաև աշխատավայրում: Ասենք, եթե ղեկավարը սիրալիր ժպտալով` նորանոր պարտականություններ է բարդում ձեզ վրա և ոչ մի դրամ չի ավելացնում ձեր աշխատավարձին, ճիշտ ժամանակն է զայրանալու, բայց` նույնքան սիրալիր ժպիտով: Բարեկրթության սահմաններում մնալով` պետք է պետին հիշեցնել աշխատանքի ծավալի մասին նախնական պայմանավորվածությունը: Ընդ որում, պետք է ոչ թե ակնարկել, այլ բացահայտ խոսել աշխատավարձի բարձրացման մասին, հանգիստ և ինքնավստահ խոսել, ասել, թե ինչից եք դժգոհ:
Հիմար մոլորություն
Կոնֆլիկտները հիմնականում առաջանում են այն պատճառով, որ հատկապես կանայք (զայրույթ) ճիշտ չեն արտահայտում: Արտասվելով, տնօրենի սենյակում ոտքերը գետնին խփելով, իսկ վերջում` դուռը շրխկացնելով, հարցերը չեն լուծվում: Հակառակը. զայրույթի այսպիսի դրսևորումն ավելի է սրում իրավիճակը, իսկ զուսպ արտահայտված վրդովմունքը շատ ավելի ազդեցիկ է:
Անցյալին ուղղված զայրույթն անօգուտ է
Օրինակ` բաժանվել եք ամուսնուց, բայց շարունակում եք հոգեպես կապված մնալ անցյալին: Դուք պետք է հենարան գտնեք նոր կյանքի համար, իսկ վատ անցյալը հնարավորինս շուտ մոռանաք: Ամենամեծ սխալը մտովի անընդհատ հետ գնալն ու հարաբերությունները հետին թվով պարզելն է: Ձեր այդ զայրույթը դատարկությանն է ուղղված: Նախկին ամուսինը (կինը) չի լսի ձեր մեղադրանքը, երբեք խղճի խայթ չի զգա:
Եթե ոչ մի հնարավորություն չկա հարաբերությունները կարգավորելու, իսկ դուք ամուսնալուծությունից 2-3 տարի անց դեռևս շարունակում եք ընկերուհիների հետ քննարկել նրան, նշանակում է` պետք է դիմել մասնագետի, որը կօգնի ազատվել հոգեբանական կախվածությունից:
Անվերջանալի կոնֆլիկտի մեջ եք ձեր գործընկերուհու (գործընկերոջ) հետ: Ամեն օր տուն եք գալիս աշխատանքից և բողոքում նրանից, ծաղրում նրան, այնինչ ձեր հանգստությունը «գողացած» մարդն իր հանգիստն է վայելում և չի էլ կասկածում, թե ինչպես է ձեզ նյարդայնացնում: Սա պարզապես ինքնաքայքայում է:
Մանավանդ դժվար է ազատվել ծնողներից ստացած վիրավորանքից, եթե կարծում եք, որ բավականաչափ սեր ու քնքշանք չեք ստացել նրանցից:
Երեք դեպքերում էլ զայրույթն անիմաստ է, քայքայում է նյարդերը, իսկ անընդհատ բողոքները հոգնեցնում են շրջապատին: Եթե չարությունը, զայրույթը, վիրավորանքը չեն արտահայտվում և լուծում չեն ստանում, քաղցկեղի նման քայքայում են մարդուն: Սա կեղծ համեմատություն չէ. բժիշկները վաղուց են ապացուցել, որ բացասական զգացմունքները բազմաթիվ հիվանդություններ են առաջացնում` ստամոքսի խոց, սրտային, երիկամային, միզապարկի, վահանաձև գեղձի հիվանդություններ:
Դադարեցրեք պատերազմը ստվերների դեմ: Թողեք անօգուտ զայրույթը և պահպանեք թանկագին առողջությունը:
Աշխատեք տեսնել դրականը
Եթե զգում եք, որ ավելի հաճախ եք սկսել բարկանալ, մտածեք. իսկ գուցե պատճառը հենց ձեր մեջ է: Որպեսզի ձեր շրջապատում կարողանաք տեսնել ոչ միայն վատն ու բացասականը, այլև դրականը, այսպիսի վարժություններ կատարեք.
1.Անկեղծորեն շնորհակալ եղեք մարդկանց այն ամեն լավի համար, որ անում են ձեզ համար: Ոչ մի մանրուք կամ չնչին բան անուշադրության մի մատնեք: Մարդկանց բարի խոսքեր ասելու առիթը բաց մի թողեք, թեկուզ, եթե օրվա ընթացքում տասնյակ շնորհակալական խոսքեր ասվեն:
2.Աշխատեք յուրաքանչյուր մարդու` ընկերների, գործընկերների, երեխաների, ամուսնու մեջ 20 դրական գիծ գտնել: Որոշ ժամանակ անց նորից փորձեք նույն մարդկանց մեջ դրական գծեր գտնել և աշխատեք, որ դրանք ավելի շատ լինեն: Այս վարժությունը կատարեք տարբեր մարդկանց նկատմամբ և կանոնավոր կրկնեք շաբաթական մեկ անգամ:
3. Փողոցով քայլելիս ձեր ընկերներից մեկի հետ խաղացեք, այսպես կոչված, «ուրախության խաղ», որի էությունը հերթով շրջապատի բոլոր այն առարկաները թվարկելն է, որոնք ձեզ դուր են գալիս` ծաղիկներ, քարեր, ամպեր… Այս խաղում հաղթում է նա, ով ավելի շատ առարկաների, երևույթների ու զգացմունքների անուններ կտա:
4.Օրվա ընթացքում ձեզ համար ժամանակահատված առանձնացրեք, որի ընթացքում պետք է միայն լավ բաների մասին մտածեք: Աստիճանաբար այդ ժամանակահատվածը մեծացրեք` սկսելով 5-10 րոպեից:
5. Լավ տրամադրության «նախանշաններն” են հանգիստ շնչառությունը, անկաշկանդությունը, մարդկանց մեջ միայն լավը տեսնելու հակվածությունը:
Լավ տրամադրությունը ձեզնից փոխանցվում է ձեր շրջապատին, ձեր կողքի մարդկանց` ընկերներին, գործընկերներին, ընտանիքի անդամներին:
Կարդացեք նաև
Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն